«Լացիոյի» կիսապաշտպանը՝ «Տոտենհեմի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում
Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
25-ամյա սերբ ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Տոտենհեմը», հաղորդում է Goal.com-ը։
Հռոմեական ակումբը պատրաստ է հունվարին սկսել բանակցությունները, սակայն տրանսֆերն իրականացնել ամռանը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։