«Dirty Little Virus». թողարկվել է Իգի Փոփի երգը կորոնավիրուսի մասին
Թողարկվել է Իգի Փոփի նոր՝ «Dirty little virus» երգը, որը նվիրված է COVID-19-ին եւ անցնող տարվա արդյունքներին։
Լեգենդար կատարողը լուրջ է վերաբերում վարակին, այն շատ վտանգավոր է համարում եւ երգում համեմատում 19-ամյա աղջկա հետ, որը «կարող է սպանել քեզ»։
Երաժիշտը նաեւ մեկ րոպե տեւողությամբ տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է կոմպոզիցիայի ստեղծման պատմությունը։ «Ես ցանկանում էի տեքստ գրել, որն արտացոլում է տեղի ունեցողի էությունը եւ ոչ թե չափազանց զգացմունքային ու խորը բան, իմ աշխատանքն ավելի շատ նման է լրագրության»,- ասել է Իգի Փոփը։
Կատարողի նախորդ սկավառակը թողարկվել է 2019-ի սեպտեմբերին։