Էդեն Ազարը վերադարձել է «Ռեալի» հայտացուցակ
Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է կազմը, որը պատրաստվում է «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպմանը։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հայտացուցակ է վերադարձել բելգիացի Էդեն Ազարը, որը վնասվածքից հետո մարզումներն ընդհանուր խմբում վերսկսել էր դեկտեմբերի 16-ին։
Դարպասապահներ․ Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Դիեգո Ալտուբե։
Պաշտպաններ․ Դանիել Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո, Մարսելո, Ալվարո Օդրիոսոլա, Ֆերլան Մենդի։
Կիսապաշտպաններ․ Տոնի Կրոս, Կազեմիրո, Ֆեդերիկո Վալվերդե, Մարտին Էդեգոր, Իսկո։
Հարձակվողներ․ Էդեն Ազար, Քարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Վինիսիուս Ժունիոր, Մարիանո Դիաս, Ռոդրիգո Գոես։
«Ռեալ» - «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։