Թրամփը Ճապոնիայի նախկին վարչապետին,Հնդկաստանի և Ավստրալիայի գործող վարչապետերին պարգևատրել է ԱՄՆ երախտիքի շքանշանով
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին, ինչպես նաև Հնդկաստանի և Ավստրալիայի կառավարությունների ղեկավարներ Նարենդրա Մոդին և Սքոթ Մորիսոնին պարգևատրել է Միացյալ Նահանգների երախտիքի զինվորական շքանշանով (Legion of Merit` ԱՄՆ զինվորական մրցանակ, որը շնորհվում է երկրի զինված ուժերի անդամներին, ինչպես նաև բարեկամ երկրների անդամներին ՝ արտակարգ իրավիճակներում բացառիկ և ակնառու ծառայության և ձեռքբերումների համար-Tert.am):
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը, որի խոսքերը մեջբերված են Twitter-ում երկրի Ազգային անվտանգության խորհրդի (SNB) պաշտոնական էջում:
Օ'Բրայանը մրցանակները հանձնել է համապատասխան երկրների դեսպաններին:
Ինչպես բացատրում են գերատեսչությունում, Աբեն պարգևատրվել է «ազատ և բաց հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իր առաջնորդության և տեսլականի համար», Մոդին՝ «ամերիկա-հնդկական ռազմավարական գործընկերության ամրապնդման համար առաջնորդության համար», իսկ Մորիսոնը պարգևատրվել է շքանշանով ՝ «գլոբալ խնդիրներին արձագանքելու և հավաքական անվտանգությանը խթանելու համար»: