ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական և չինական մոտ 100 ընկերությունների դեմ
ԱՄՆ առևտրի նախարարությունը համալրել է իր պատժամիջոցային ցուցակը մոտ 100 ընկերություններով և կառույցներով։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Նշենք՝ պատժամիջոցային ցուցակում հայտնված ընկերություններից 41-ը ռուսական են, որից 9-ը՝ ավիաշինական, իսկ մնացած 58-ը՝ չինական։
Բացի այդ՝ ցուցակում են հայտնվել այնպիսի կառուցներ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, որևէ կերպ առնչվում կամ համագործակցում են երկու երկների զինված ուժերի հետ:
Պատժամիջոցային ցուցակում հայտնված կառույցները չեն կարող ձեռք բերել մի շարք ամերիկյան ապրանքներ և տեխնոլոգիաներ։
Ռուսական կողմից պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռոստեխ» պետական կորպորացիան, «ՄիԳ»-ը, ՌԴ ՊՆ-ն, ինչպես նաև ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը: