Կառավարության շենքի մոտ ոստիկանները 6-7 շարքով շղթա են կազմել. Քաղաքացիները շրջափակել են շենքը (Տեսանյութ և լուսանկարներ)
Ինչպես արդեն նշել էինք, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մի մասը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել է կառավարության շենքը:
Կառավարության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցները 6-7 շարքով շղթա են կազմել: Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:
Նշենք, որ քիչ առաջ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց. «Առաջարկում եմ՝ ժողովրդի մի մասը մնում է այստեղ, մի մասը այն կողմից, մենք ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետեւ այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական է, հակաազգային է եւ մեզ պետք չէ»: Նա կոչ արեց սադրանքների չտրվել, շենք մտնելու փորձեր չանել: