Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգ կանցկացվի՝ ի զորակցություն Արցախում վիրավորված զինվորների
Արամ Խաչատրյանի տուն-֊թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ ֊ դրամահավաք` ի զորակցություն Արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքների։
Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանում, դեկտեմբերի 25-ին՝ ժամը` 17.00-ին։
«Յուրաքանչյուրիս օգնությունը` մեծ, թե փոքր, կարեւոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է թանգարանը։
Բարեգործական համերգին մասնակցելու են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Քրիստինա Գրիգորյանը, Հերմինե Գևորգյանը, Այլին Հերոսեան եւ Աննա Գաբրիելյանը:
Գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանն է, դաշնակահարը՝ Էլեն Կիրակոսյանը: