«Ռեալն» ու «Լիվերպուլը» պայքարում են «Բրայթոնի» կիսապաշտպանի համար
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլն» ու Իսպանիայի չեմպիոն «Ռեալը» պայքարում են «Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսումայի համար, տեղեկացնում է Defensa Central-ը:
24-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Մալին ներկայացնող ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35-40 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Բիսուման «Բրայթոնի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ: