«Յուվենտուսը» մտադիր է նոր հարձակվող ձեռք բերել
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի հարձակումը, տեղեկացնում է Tuttosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը և «Լիոնի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը:
Միլիկի և Դեպայի պայմանագրերն իրենց թիմերի հետ նախատեսված են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ «Յուվենտուսն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է նրանց ձեռք բերել մատչելի գնով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» պատրաստ է վաճառել Միլիկի տրանսֆերային իրավունքը, եթե ստանա 18 միլիոն եվրոյի առաջարկ: «Լիոնը» պատրաստ է Դեպայից բաժանվել 5 միլիոն եվրոյի դիմաց: