Իրանցի ցանցահենները ներթափանցել են Իսրայելի ռազմաօդային արդյունաբերության ոլորտ. Haaretz
Կիրակի օրն իրանցի ցանցահենները հայտարարել են, որ կոտրել են իսրայելական Elta ընկերության համակարգիչները, որոնք կապված են իսրայելական ռազմական օդային արդյունաբերության հետ, հայտնում է haaretz.com լրատվական գործակալությունը:
Ցանցահենները, որոնք իրենց անվանում են Pay2Key Group, հրապարակել են Elta համակարգի օգտատերերի ցանկը՝ որպես ընկերության համակարգիչներ նրանց հասանելիության ապացույց:
Ցուցակներից մեկում ընդգրկված է ընկերության կիբեր նախագծերի ղեկավարի Կամիլլա Ադրեի անունը:
Հարձակումը, որը ենթադրաբար տևել է երկու օր, թիրախավորել է օդային տիեզերական պաշտպանության պետական արդյունաբերությունը:
Ցնացահենային խմբավորումն առաջ է քաշել ավիացիոն արդյունաբերության և տրանսպորտի ու առողջապահության նախարարությունների կիբերանվտանգության հարցը՝ նշելով, որ հաշվարկն ավարտելուն պես ցուցադրելու է ընկերություններից որևէ մեկի թափանցիկությունը:
Իրանցի ցանցահենների կողմից կիբերհարձակումների այս վերջին ներհոսքը տեղի է ունենում Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից մի քանի շաբաթ անց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։