Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել Է Ֆորդոյի ատոմային օբյեկտում շինարարության մասին
Իրանն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրազեկել Է Ֆորդոյի ատոմային օբյեկտում շինարարության մասին: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ՄԱԳԱՏԷ-ին հայտնեցինք այդ (շինարարության) մասին եւ ոչինչ չենք թաքցրել»,- ասել Է նա:
Դիվանգետը հավելել Է, որ «(ատոմի ոլորտում) Իրանի բոլոր գործողությունները գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:
«Մենք գործակալությանը խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ քաղաքական հարցերից, ինչը կօգնի պահպանելու թե՛ ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը եւ թե՛ Իրանի հետ կազմակերպության համագործակցությունը»,- նշել Է նա:
Դեկտեմբերի 18-ին AP (Associated Press) գործակալությունը հայտնել Էր, որ արբանյակային լուսանկարները վկայում են Իրանի Ֆորդոյի ատոմային օբյեկտում ստորգետնյա շինարարություն սկսելու մասին: Նշվում Է, որ աշխատանքներն սկսվել են սեպտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 1-ին Իրանի Մեջլիսը քվեարկել Է այն օրինագծի օգտին, որը կառավարությանը պարտավորեցնում Է ավելացնելու ուրանի հարստացման աստիճանը: Օրինագծի համաձայն՝ երկրի իշխանությունները պետք Է մեկ տարվա ընթացքում հազարական լրացուցիչ ցենտրիֆուգներ շահագործման դնեն Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում: