Ֆրանսիայի առաջնության խաղից հետո տեղի է ունեցել դժբախտ պատահար
«Լորյեն» - «Ռեն» (0:3) ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպումից հետո տեղի է ունեցել դժբախտ պատահար, հայտնում է L'Equipe-ը:
Խաղի ավարտից 10 րոպե անց մահացել է «Լե Մուստուար» ստադիոնի աշխատակիցներից մեկը, որի վրա ընկել է խոտածածկը տաքացնող հսկայական սարքավորումը: Փրկարարներին միայն 40 րոպե անց է հաջողվել սարքի տակից դուրս հանել տուժողին, որը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հանդիպման հետխաղյա ասուլիսում միջադեպին անդրադարձել է նաև «Ռենի» գլխավոր մարզիչ Ժյուլյեն Ստեֆանը՝ նշելով, որ իր թիմի մի քանի խաղացողներ ականատես են եղել տեղի ունեցածին: Մահացած աշխատակիցը 38 տարեկան էր: