Կանարյան կղզիներում բերման է ենթարկվել ռուսաստանցին, որը հետախուզվում էր խարդախության համար
Իսպանիայի ոստիկանությունը Կանարյան կղզիներում բերման է ենթարկել 56-ամյա ռուսաստանցուն, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, հաղորդում է 20 Minutos պարբերականը:
Բերման ենթարկվածի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ տղամարդը հետախուզվում էր Ռուսաստանի իշխանության կողմից խարդախության եւ հափշտակության կասկածանքով: Հաղորդվում է, որ նա գործել է այդ հանցագործությունները ռուսական պետական ձեռնարկությունում ղեկավար պաշտոն զբաղեցնելու ժամանակ: Նրա պատճառով ընկերությունը կրել է 900 հազար եվրոյի չափով վնաս:
Ոստիկանությունը հայտնեբերել է տղամարդուն, ստուգել նրա ինքնությունն ու ձերբակալել: Նա ապրել է իր բարեկամների հետ Ադեխա քաղաքում, որը տեղակայված է Տեներիֆե կղզում: Այդ քաղաքում է գտնվում Կանարյան կղզիներում Ռուս ուղղափառ եկեղեցու գլխավոր գրասենյակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան բերման է ենթարկել Պետդումայի նախկին պատգամավորին, որը հետախուզվում էր: Նրա անունը չի ներկայացվում: Ռուսաստանն Ինտերպոլի գծով հետախուզում էր հայտարարել նրա նկատմամբ պետական միջոցները հափշտակելու մեղադրանքով, գրում է Լենտա.Ռու-ն: