Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Սուրբ Ծննդյան տոնի նկատմամբ սպառողական վերաբերմունքը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շատերը մոռացել են Սուրբ Ծննդյան իրական իմաստը՝ տրվելով սպառման տրամաբանությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քահանայապետի կիրակնօրյա ավանդական քարոզին:
«Նվերներ, գնումներ, վազք՝ սպառողականությունը գողացել է մեր Սուրբ Ծննդյան տոնը: Բեթղեհեմում (Քրիստոսի ծննդավայրը) աղքատություն էր տիրում, բայց շատ սեր կար»,- ասել է Հռոմի պապը:
Նա կոչ է արել վերադառնալ «տոնի իրական ոգուն»: