Հարեւան երկրներում մարող հակամարտությունների ռիսկերը պահանջում են պետական սահմանի արդյունավետ պաշտպանություն. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է պետական սահմանի ավելի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հարեւան երկրներիում մարող հակամարտությունների ռիսկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է ձգտել պետական սահմանի առավել արդյունավետ պաշտպանությանը՝ առավելեւս հաշվի առնելով մեր սահմանների հարեւանությամբ մարող տարածաշրջանային հակամարտությունների ռիսկերը»,-ընդգծել է երկրի ղեկավարը կիրակի Արտաքին հետախուզության ծառայության գլխավոր շտաբ այցելության ժամանակ:
Պուտինը հանձնարարել է նաեւ լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության ու կոռուպցիայի հետ պայքարին եւ տնտեսության ոլորտում հանցագործություններին:
Իր հերթին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, նախագահի խոսքով, պետք է ավելի հուսալի պաշտպանություն ապահովեն պետական օբյեկտներում եւ նշանակալի միջոցառումների ժամանակ, իսկ Հատուկ ծրագրերի գլխավոր վարչությունը՝ «կատարել առանցքային պետական մարմինների եւ համակարգերի աշխատանքի կայունությունը բարձրացնելու հարցով խնդիրների ավելի լայն շրջանակ ցանկացած եւ անգամ ամենաբարդ իրավիճակի կապակցությամբ»: