Բարաք Օբաման նվաստացրել է Եվրամիությանը. Express
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նվաստացրել է Եվրամիությանը՝ իր «Ավետյաց երկիր» գրքի մեջ ընդհանրացնելով դաշինքի «չլուծված հակասությունները», գրում է Express-ը:
ԵՄ-ն ապրում է, թերեւս, վստահության ամենամեծ ճգնաժամը: Անկախ բրեքզիթի հարցով ներկայիս բանակցությունների՝ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը դրսեւորվում է՝ որպես դաշինքի դեմ աննախադեպ վատ մեղադրանք, գրում է պարբերականը:
Օբաման գրում է, որ հունական պարտքերի ճգնաժամը 2008 թվականին ֆինանսական տապալումից հետո «մերկացրել էր չլուծված հակասությունները դեպի ինտեգրումը Եվրոպայի բազմամյա ճանապարհի հենց կենտրոնում»:
«Ինձ համար այդ ամենը նման էր դեբատների հեռուստատեսային կրկնությանը, որոնք մենք անցկացրել ենք Ուոլ սթրիթում ճգնաժամից հետո:
Եւ չնայած ինձ լիովին պարզ էր՝ ինչ պետք է անել այնպիսի եվրոպական առաջնորդներին, ինչպես (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելն է եւ (Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա) Սրկոզին, ես ցավակցում էի նրանց քաղաքական կապվածությանը:
Ի վերջո ես չափազանց շատ ժամանակ ունեի, երբ փորձում էի համոզել ամերիկացի ընտրողներին, որ իմաստ ունի ծախսել հարկատուների միլիոնավոր դոլարները բանկերին փրկելու եւ անծանոթ մարդկանց օգնելու համար մեր սեփական երկրում օտարումից կամ աշխատանքի կորստից խուսափելու նպատակով:
Մյուս կողմից, տիկին Մերկելին եւ պարոն Սարկոզիին խնդրել էին համոզել իրենց ընտրողներին նրանում, որ իմաստ ունի դնել գրավ մի խումբ օտարերկրացիների համար:
Ես այդ ժամանակ հասկացել էի, որ հունական պարտքերի ճգնաժամը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաեւ համաշխարհային ֆինանսների խնդիր է»,-գրում է Օբաման: