Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 29 000 դեպք
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ով վարակման 28 948 նոր դեպք, պացիենտների 18,4 տոկոսի մոտ չկան ախտանշաններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-՝ն հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Աճի տեմպը պահպանվում է մեկ տոկոսի մակարդակում: Վարակի հետեւանքով բարդություններից մահացել է 511 մարդ (նախորդ օրն այդ թիվը կազմում էր 585 մարդ), իսկ հիվանդանոցից դուրս է գրվել ավելի քան 20 հազար պացիենտ: Մասնավորապես, Մոսկվայում դուրս է գրվել 4790 պացիենտ, Սանկտ Պետերբուրոգւմ՝ 2326, Մերձմոսկվայում՝ 1098 պացիենտ:
Ամենաշատ վարակվածները Մոսկվայում են (7263, նախօրեին՝ 6459), այնուհետեւ Սանկտ Պետերբուրգում (3759), Մերձմոսկվայում (1539), Նիժեգորոդսկսկի մարզում (499), Սվերդլովսկի մարզում (403), Արխանգելսկի մարզում (397), իսկ ամենաքիչը՝ Չուկոտկայում է (հինգ):
Երեկ օպերատիվ շտաբից հայտնել են 28 209 գրանցված դեպքի մասին: Այդկերպ, Ռուսաստանում գարնանը կգրանցվի կորոնավիրուսով 2 848 377 վարակված, որոնցից ավելի քան 50,9 հազարը՝ մահվան ելքով, 2,28 միլիոնը՝ բուժված: