Բայդենը չի ձգտի Պուտինի բարեհաճությանը․ Times
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո չի ձգտի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի բարեհաճությանը, կարծում է բրիտանական The Times թերթը:
«Ի տարբերություն Ջորջ Բուշի կամ Բարաք Օբամայի՝ Ջո Բայդենը հասկացրել է, որ ինքը չի պատրաստվում փորձել արժանանալու Պուտինի բարեհաճությանը», – ասվում է հոդվածում:
Հրապարակման մեջ հատկապես նշվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Պուտինի նկատմամբ:
«Պուտինի նկատմամբ Թրամփի թուլությունը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացրել ԱՄՆ պաշտպանության և անվտանգության ամբողջ ապարատի վրա … », – շեշտում է The Times- ը: