Մերկելը կոչ է արել Գերմանիայի բնակիչներին տոնել Սուրբ Ծնունդը բարեկամների հետ տեսազանգերի միջոցով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել երկրի բնակիչներին խուսափել իրենց ազգականներին այցելել Սուրբ Ծնունդին եւ շփվել նրանց հետ տեսազանգերի միջոցով երկրում կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
«Կանայք եւ տղամարդիկ, որոնք գտնվում են տնից հեռու մեր անվտանգությունն ապահովելու համար, գիտեն, թե ինչ է նշանակում մտերիմների հետ սահմանափակ շփում ունենալ: Նրանք գիտեն՝ ինչ է նշանակում երկար ժամանակի ընթացքում Skype-ից օգտվելու հնարավորությունն ու միմյանցից հեռու լինելու վիճակը»,-ասել է Անգելա Մերկելը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 31 000 դեպք, 702 պացիենտ մահացել է:
Անգելա Մերկելը բազմիցս կոչ է արել երկրի բնակիչներին խուսափել ճանապարհորդություններից եւ բարեկամների հետ հանդիպումներից առաջիկա տոնական օրերին: