Ռուսաստանում մշակվում է կարմրուկի և կորոնավիրուսի դեմ համակցված պատվաստանյութ
Ռուսաստանում ստեղծվում է պատվաստանյութ, որը կարող է միաժամանակ պաշտպանել կարմրուկից և կորոնավիրուսից: Այս մասին Նաիլի Ասկեր-զադեի «Վտանգավոր վիրուս» ֆիլմի համար հարցազրույցում պատմել է «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը «Ռուսաստան -1» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ դեղամիջոցն արդեն փորձարկվել է կենդանիների վրա, իսկ արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութի մեկ ներարկումն ուժեղ իմունային պատասխան է ստեղծում:
Մակսյուտովը նաև նշել է, որ ստացված շտամներն ընդգրկվել են Ռուսաստանի պետական հավաքածուի մեջ: