Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» պանթեոն երեկ սգո երթի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է
Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» պանթեոն երեկ սգո երթի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է և նա կիսատ է թողել երթը ու կնոջ հետ հեռացել:
Արարատ Միրզոյանը երթի սկզբում քայլում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքով, սակայն երթի կեսից լրագրողները նկատել են, որ նա այլևս չի շարունակել՝ իր կնոջ հետ միասին:
Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ասել է, որ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, և դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: