Pure Honey: Քիմ Քարդաշյանի նոր բույրը (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր' թվով արդեն 5-րդ բուրմունքը' Pure Honey-ն: Ռեալիթի շուի աստղ, հայտնի գեղեցկուհի, այժմ նաև մայր Քիմը Twitter-յան իր էջում տեղադրել է բուրմունքի գովազդային քարոզարշավի առաջին կադրերը, որտեղ գլխավոր դերում, բնականաբար, հենց նա է:
Գովազդի համար նա լուսանկարվել է նախքան մայրանալն ու շիկահեր դառնալը:
Նոր բույրի մասին Քիմը գրում է.
«Ես ցանկացել եմ, որ Pure Honey բույրը միաժամանակ լինի թեթև և քաղցր, բայց, դրանով հանդերձ, գրավիչ: ես ստեղծել եմ անկրկնելի և ցանկալի մի բույր, ինչպես բոլոր գեղեցիկ կանայք»: