Վան Գալը կարող է գլխավորել Չիլիի հավաքականը
Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 4 տարի անց կարող է վերսկսել մարզչական կարիերան, տեղեկացնում է Voetbal-ը:
69-ամյա մասնագետը կարող է ստանձնել Չիլիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել Վան Գալի հետ:
Լուի վան Գալի վերջին ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա աշխատել է 2014-2016 թվականներին:
Լեգենդար հոլանդացի մասնագետը մարզել է նաև «Այաքսը», «Բարսելոնան», «ԱԶ Ալկմարը» և Մյունխենի «Բավարիան»: