«Հոֆենհայմը» հաղթեց, Ադամյանը դուրս եկավ փոխարինման
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
«Հոֆենհայմը» Անդրեյ Կրամարիչի և Ռայան Սեսենյոնի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միակ գոլը խփեց Լարս Շտինդլը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինման դուրս գալով 85-րդ րոպեին:
Զուգահեռ ընթացող «Լայպցիգ» - «Քյոլն» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Բուդնեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Լայպցիգը» 28 միավորով երկրորդ տեղում է, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ունի 18 միավոր և 8-րդ տեղում է, իսկ «Հոֆենհայմը» 11-րդն է՝ 15 միավորով:
Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հոֆենհայմ»՝ 1:2
Լարս Շտինդլ, 34 (11մ) - Անդրեյ Կրամարիչ, 75, Ռայան Սեսենյոն, 86
«Լայպցիգ» - «Քյոլն»՝ 0:0