«Չկա քաղաքական հարց, 17 կուսակցությունների ու Նիկոլի պայքար. մի կողմում` պետականության իրավունք ունեցող ազգ, մյուս կողմում՝ պետականության իրավունք չունեցող ինչ-որ ցեղ»․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, որ գնալու է մինչեւ վերջ, Հայաստանը լինելու է ուժեղ ու կրթված մարդկանց երկիր։
«Այլեւս չկա նույնիսկ քաղաքական հարց, 17 կուսակցությունների ու նիկոլի պայքար` մի կողմում կանգնած է պետականության իրավունք ունեցող ազգ, իսկ մյուս կողմում՝ պետականության իրավունք չունեցող ինչ-որ ցեղ:
Ուզո՞ւմ եք Հայաստան պետություն ունենաք, փրկեք երկիրը դրանցից, արթնացեք ու ոտքի կանգնեք:
Ես գնալու եմ մինչեւ վերջ` Հայաստանը լինելու է ուժեղ ու կրթված մարդկանց երկիր:
Զոմբիներ, դուք օրը 5 ժամ Մոցարտ ու Բախ եք լսելու...»,- գրել է նա։