Այսօր Եռաբլուրում առաջին անգամ օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց (Տեսանյութ և լուսանկարներ)
Եռաբլուրում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին ժողովրդից պաշտպանելու համար օգտագործվեց փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նշենք, որ այսօր առավոտից «Եռաբլուրում» հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները կառավարության նախաձեռնած սգո երթը դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:
Փաշինյանն ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ «Եռաբլուր», պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:
Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին սև անձրևանոցներով ու ճամպրուկներով պաշտպանել նրան:
Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կային նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։