Անորեքսիայից մահացել է «Ինստագրամի» 24-ամյա աստղը
Կանարյան կղզիներում հանգստի ընթացքում մահացել է գերմանացի բլոգեր Յոսի Մարիան, հայտնում է 20min պորտալը։ Մահվան պատճառ է դարձել անորեքսիան, որով աղջիկը տառապում էր վերջին տարիներին։
Մահվանից մի քանի օր առաջ բլոգերը գրել է, որ չի ցանկանում լինել այն 10 տոկոս մարդկանց շարքում, որոնք չեն կարող հաղթահարել անորեքսիան եւ մահանում են։
Յոսիի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում։ Նա մահացել է քնի մեջ՝ ընկերուհու ձեռքերում։
«Մենք մինչեւ վերջին պահը հիացել ենք քեզանով՝ նայելով այս լուրջ հիվանդության դեմ քո պայքարին, եւ մենք ստիպված էինք անօգնական հետեւել, թե ինչպես էիր պատվում այդ պայքարում»,- Instagram-յան էջում դստեր լուսանկարի մեկնաբանություններում գրել է նրա մայրը։
Բլոգերը չէր թաքցնում իր հիվանդությունը։ Նա հետեւորդներին կոչ էր անում ոչ թե լռել խնդիրների մասին, այլ լուծել դրանք։