Լավրովին նվիրած սրբապատկերը կվերադարձվի Ուկրաինայի բարձրացրած սկանդալի ֆոնին.ՌԴ ԱԳՆ
Բոսնիա և Հերցեգովինայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նվիրած սրբապատկերը կվերադարձվի նվիրատուներին: Դա արվելու է Ինտերպոլի միջոցով նրա պատմությունը պարզելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Ավելի վաղ Բոսնիայի դատախազությունը գործ էր հարուցել և սկսել էր ստուգել Լուգանսկից 18-րդ դարի ոսկեզօծ սրբապատկերի ծագումը: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովին այն նվիրել է Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդի նախագահ Միլորադ Դոդիկը:
Դրանից առաջ Բոսնիայի արտաքին գործերի նախարարությունը գրություն է ստացել Ուկրաինայի դեսպանատնից, որով պահանջվում է, որ Լուգանսկի սրբապատկերը վերադարձվի ուկրաինական կողմին: Նաև ուկրաինական կողմը փորձել է պարզել, թե ինչպես է այն հասել Բոսնիա և Հերցեգովինա: