Մեծ Բրիտանիայում կկառուցվեն ընթացքի մեջ էլեկտրամոբիլներ լիցքավորող ճանապարհներՄեծ Բրիտանիայում կկառուցվեն ընթացքի մեջ էլեկտրամոբիլներ լիցքավորող ճանապարհներ
Մեծ Բրիտանիան կստեղծի ճանապարհ, որը կարող է էլեկտրական մեքենաներ լիցքավորել շարժման ընթացքում: Այդ մասին գրում է Daily Star տաբլոիդը: Հետազոտողները ուսումնասիրում են ճանապարհի երթևեկելի հատվածի տակ լիցքավորիչներ տեղադրելու հնարավորությունը: Դրա համար ասֆալտի տակ տեղադրում են փոքր անլար լիցքավորիչ: Տրանսպորտային միջոցի ներքևի հատվածում գտնվող ընդունիչը կվերցնի լիցքը և կփոխանցի մարտկոցին:
Առաջին ուղին կկառուցվի Քովենտրիում: Երկու տարի անց դրա վրա արդեն կսկսվեն թեստային և փորձնական ուղևորությունները: Հոռետեսները վախենում են, որ համակարգը կլինի թանկ, անարդյունավետ և կարող է համատեղելի չլինել բոլոր մեքենաների դեպքում:
Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել, արդյոք տեխնոլոգիան կարող է աշխատել ավտոբուսների և բեռնատարների դեպքում: Նրանց ավելի շատ էներգիա է պետք, քան թեթևքաշային ավտոմեքենաներին: