Աթլետիկոն սեփական հարկի տակ հաղթեց Էլչեին
Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Աթլետիկոն» ընդունեց «Էլչեին» (3-1):
Տանտերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, ով իր 200-րդ հանդիպումն էր անցկացնում Լա լիգայում: Հանդիպման երրորդ գոլը խփեց Դիեգո Կոստան (11-մետրանոց հարված):
Այսպիսով, «Աթլետիկոն» վաստակեց 29 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: