Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66.9%-ը. սոցհարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66,9 տոկոսը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) հարցման արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես, հարցման մասնակիցներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, որոնց վստահում են: Ի պատասխան՝ 66,9 տոկոսը նշել է ՌԴ նախագահին վստահելու, իսկ 29,6 տոկոսը հայտնել է նրա նկատմամբ անվստահության մասին: Բացի այդ, հարցվողները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել են նրանց, որոնց գործունեությունը հավանություն են տալիս: Այդպիսով՝ Պուտինին անունը տվել է հարծվածների 60,8 տոկոսը, նրա գործունեությանը հավանություն չի տվել 29,6 տոկոսը:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 7-13-ը: Նման նախաձեռնողական համառուսաստանյան հարցումներին, որոնք «ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ն անցկացնում է փետրվարից, մասնակցում են 18 տարեկանից բարձր ռուսաստանցիները: 2018 թվականի հունիսի 18-ից օրական հարցումներին մասնակցում է 1,6 հազար մարդ։
Հարցման մեթոդն է ֆիքսված և բջջային համարների՝ 11,2 հազար հարցվողների շերտավորված երկու հիմնական պատահական ընտրանքով հեռախոսային հարցազրույցը: Նման տեխենիկայի կիրառման սխալի առավելագույն չափը 95 տոկոս հավանականությամբ չի գերազանցում 1 տոկոսը: