Ադրբեջանը Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կփակի մինչև 2021 թվականի մարտի 1-ը․ ՏԱՍՍ
Ադրբեջանը Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կփակի մինչև 2021 թվականի մարտի 1-ը՝ երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրի ներսում կարանտինային խիստ միջոցների իրականացման կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը քաղաքացիների համար փակ կլինի մինչև 2021 թվականի մարտի 1 -ը», - նշել են դեսպանատանը։
Համաճարակի սկսվելուց ի վեր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 195 422 է։
Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է վարակման 2 791 220 դեպք, մահացել է 49 762-ը։