Ռուսաստանում հանցագործը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ (տեսանյութ)
Մերձմոսկովյան Եգորևսկում հանցագործը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք փորձել են վերջինիս ձերբակալել: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով РЕН ТВ-ին:
Նշվում է, որ կրակոցներ արձակած անձը Եվգենի Մունն է, որի համար Հեռավոր Արևելքում թմրանյութերի վաճառքի գործի շրջանակում որպես խափանման միջոց գործում էր ստորագրությամբ երկիրը չլքելը: Չնայած այդ հանգամանքին, 38-ամյա տղամարդը մեկնել էր Մոսկվայի շրջան: Իրավապահները հետապնդել են նրան՝ ձերբակալելու համար:
Մունը, սակայն, չի հանձնվել և կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Տեղի է ունեցել փոխհրաձգություն և հետապնդվող անձը մահացել է: Դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահները: