«Իմ քայլը» կրկին կփորձի․ Կարեն Առուստամյանի թեկնածությունը նորից կառաջադրեն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում, ինչն օրենքի կոպիտ խախտում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են Կարեն Առուստամյանի թեկնածությունը կրկին առաջադրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Նրա թեկնածությունն ԱԺ-ն մերժեց անցած շաբաթ՝ դեկտեմբերի 10-ին։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, եթե պաշտոնատար անձը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Հիշեցնենք, որ Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ընկերոջ փեսան է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: