Արդյո՞ք հիշատակի երթը կանցնի առանց միջադեպերի. իրավիճակը, շատ նման է 2018-ի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։
Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։ Սեւազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։
Այսօր նաեւ Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նման է 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին, կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախումների հասցնել։
Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: