Հիշատակի երթի ավարտին մասնակիցները վառվող ջահերը դրեցին նահատակների շիրիմներին (Լուսանկարներ)
Պատերազմում զոհված հայորդիների հիշատակի երթի հազարավոր մասնակիցները երեկ Գարեգին Նժդեհի հրապարակից ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ վառվող ջահերը ձեռքերին:
Ամբողջ ճանապարհին կարդում էին նահատակների անունները։ Եռաբլուրի պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, որից հետո քահանաները հոգեհանգստյան կարգ մատուցեցին, ապա քաղաքացիները վառվող ջահերը դրեցին զոհերի շիրիմներին։
Լուսանկարները՝ News.am-ի: