«Շալկեն» հեռացրեց գլխավոր մարզիչին
Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Շալկեն» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 41-ամյա գերմանացի մասնագետ Մանուել Բաումին, որը սեպտեմբերին էր նշանակավել պաշտոնին։
Գելզենկիրխենի ակումբի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ պաշտոնանկության պատճառը թիմի անբավարար արդյունքներն են։
Գերմանիայի ընթացիկ առաջնության 12 տուրում «Շալկեն» ոչ մի հաղթանակ չի տարել եւ 4 ոչ ոքից ու 8 պարտությունից հետո վերջին տեղում է։
Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել 67-ամյա հոլանդացի Հուբ Ստեվենսը, որն արդեն չորրորդ անգամ է «Շալկեում» դառնում գլխավոր մարզիչ։