Աշխարհի գավաթ. Ռազմիկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 61 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
2020 թվականի Հայաստանի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 երզափակիչից, որտեղ 8:7 հաշվով առավելության էր հասել Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևին: Քառորդ եզրափակիչում պարտվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Աբասգաժի Մագոմեդովին (0:10): Ռուսաստանի ներկայացուցիչը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Պապիկյանը հնարավորություն է ստացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինան ներկայացնող Վլադիմիր Բուրուկովի նկատմամբ:
Բրոնզե մեդալը Ռազմիկ Պապիկյանը կվիճարկի Արգենտինայի ներկայացուցիչ Ագուստին Ալեխանդրո Դեստրիբաթսի հետ:
Այսօր չեմպիոնի կոչման համար մրցագորգ դուրս կգա նաեւ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը: 21-ամյա ըմբիշը 4 տպավորիչ հաղթանակ (6:0,11:0, 10:0 7:2) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար պայքարում Թեւանյանի մրցակիցը կլինի 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաեւը: