«Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ». ռուսական դրամատիկական թատրոնը նոր ներկայացնում կցուցադրի
Երեւանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 24-ին հանրության դատին կհանձնի ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։
Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում: Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։
«Սրտառուչ, հուզիչ, երբեմն վախենալու։ Մեր օրերում ունի արդիական հնչեղություն»,- այսպես է բնութագրում Նիգրոյի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։
Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լեւ Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։