Ռուսաստանում դատավարությունը սկսվելուց առաջ անհետ կորել է քրեական հեղինակություն Լևան Սուխումսկին
Վլադիմիրում դատավարությունը սկսվելուց առաջ քրեական հեղինակությունն անհետ կորել է, որի ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվելու, այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Օկտյաբրսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը:
Հնչեղ պատմության մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, ավելի վաղ հայտնել էին մի շարք դաշնային լրատվամիջոցներ: Ըստ տեղեկությունների՝ 45-ամյա Լեւան Աբուլաձեն, նույն ինքը՝ Լեւան Սուխումսկին, Վլադիմիրի Օկտյաբրսկի շրջանային դատարանի շենքից փախուստի է դիմել զուգարան գնալու պատրվակով:
«Քննիչի միջնորդությունն էր ստացվել կալանավորման խափանման միջոց ընտրելու մասին: Ամբաստանյալը դատարան չի բերվել»,- ասել է դատարանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ տղամարդը մեղադրվում է «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու» հոդվածով, որի համար նախատեսված է 8-ից մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Պատիժների իրականացման դաշնային ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ Աբուլաձեն «չի պահվում քրեակատարողական համակարգի հաստատությունում»: Վարչությունից նշում են, որ «քննչական գործողություններին կամ դատավարությանը մասնակցելու համար հսկողության տակ գտնվող քաղաքացիների ուղեկցումը, ինչպես նաեւ դատավարական գործողությունների ժամանակ նրանց պահպանությունը չի իրականացվում քրեակատարողական համակարգի հաստատությունների աշխատակիցների կողմից»: