Ֆրանսիայում տղամարդը պատանդներ է վերցրել եւ սպանել է իր կնոջը
Ֆրանսիայի Դոմոն համայնքի բնակիչը պատանդ է վերցրել իր կնոջը եւ սպանել է նրան, հայտնում է Le Parisien-ը:
Պարզվել է, որ զավթիչը 58-ամյա Դոմինիկ Գ-ն է: Նա արգելափակված էր բարեկարգման ընկերության գրասենյակում, որտեղ որպես մենեջեր էր աշխատում: Սենյակում էին նրա կինը` 44-ամյա Սեսիլ Պ.-ն եւ եւս երկու մարդ:
Դոմինիկ Գ.-ն ավելի քան երեք ժամ պահել է իր կնոջը, սպանել եւ ինքնասպան է եղել: Եվս երկու պատանդ վիրավորվել է:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ տղամարդը երեք անգամ դատապարտվել է ընտանեկան բռնության համար: Վերջին երկու տարիներին նա ամուսնալուծության ընթացքում էր: Ընտանիքը երեք դուստր ուներ:
Դեպքի վայրում աշխատել է GIGN ժանդարմերիայի ստորաբաժանումը, որը զբաղվում է հատուկ օպերացիաներով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: