COVID-19-ի չափանիշներին համապատասխանում են 16 երկրից երեքը, որոնց հետ ՌԴ-ն ավիահաղորդակցությունը վերականգնել է
Կորոնավիրուսի վերաբերյալ համաճարակային իրավիճակը «Ռոսպոտրեբնադզորի» սահմանած բոլոր անհրաժեշտ չափանիշներին համապատասխանում է 16 երկրից միայն երեքում, որոնց հետ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնել է, այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ռոսպոտրեբնադզորի» չափանիշների համաձայն՝ երկրի հետ ավիահաղորդակցության վերականգնման համար վերջին 2 շաբաթում կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացության ցուցանիշը չետք է գերազանցի 100 հազար բնակչին 40 դեպքից, 14 օրում աճի տեմպի օրական միջին ցուցանիշը պետք է հավասար կամ ցածր լինի 1 տոկոսից, իսկ ինֆեկցիայի տարածման Rt ցուցանիշը՝ 1-ից փոքր:
«Դեկտեմբերի 13-ի դրությամբ համաճարակային իրադրության բոլոր չափանիշներին համապատասխանում են միայն Սեյշելյան կղզիները, Տանզանիան եւ Եթովպիան, երեք չափանիշից երկուսով՝ Ղրղզստանը, Եգիպտոսը, Կուբան եւ Մալդիվները, երեքից մեկով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Սերբիան, Ճապոնիան»,- նշված է հաղորդագրության մեջ
«Ռոսպոտրեբնադզորը» խորհուրդ է տալիս նախապես ընտրել ճանապարհորդությունների համար համաճարակաբանական իմաստով անվտանգ երկրները եւ չմոռանալ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին հետեւելու մասին՝ դիմակ կրել, ախտահանող միջոցներ օգտագործել, սոցիալական հեռավորություն պահպանել: Ինֆեկցիոն հիվանդության աախտանիշներ հայտնվելիս անհրաժեշտ է մնալ տանը եւ բժիշկ կանչել:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնել է 16 երկրների հետ: Դրանց թվում են՝ Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Տանզանիան, Շվեյցարիան, ԱՄԷ-ն, Մալդիվները, Եգիպտոսը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հարավային Կորեան, Սերբիան, Կուբան, Ճապոնիան, Սեյշելյան կղզիները եւ Եթովպիան: