Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով հսկողության տակ է մնում շուրջ 599 հազար մարդ
Ռուսաստանում շուրջ 599 հազար քաղաքացի մնում է բժշկական հսկողության տակ նոր կորոնավիրուսի վարակման կասկածի պատճառով:
Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի Դաշնությունում բժշկական հսկողության տակ է մնում 598 900 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ընդամենը համավարակի ընթացքում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 84,9 միլիոն թեստ: Մեկ օրում կատարվել է 539 հազար հետազոտություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: