Ատլանտիկ Սիթիում Trump Plaza-ի քանդման իրավունքներն աճուրդի են հանվել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիի իշխանություններն աճուրդի են հանել նախկին Trump Plaza հյուրանոցն ու խաղատունը քանդելու իրավունքը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Մարտի Սմոլ կրտսերը:
«Ես ուզում եմ հավաքել առնվազն մեկ միլիոն դոլար, և կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել», – ասել է Սմոլ-կրտսերը:
Աճուրդի արդյունքում ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են քաղաքային երիտասարդական ակումբի կարիքներին, ասել է քաղաքապետը:
Ատլանտիկ Սիթիում գտնվող Trump Plaza հյուրանոցն ու խաղատունը սնանկացան ու փակվեցին 2014 թ.։ Քանդումն ի սկզբանե նախատեսված էր դեկտեմբերի 31-ին, բայց հետագայում այն հետաձգվեց մինչ 2021 թվականի փետրվարի սկիզբ: