Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ կոնսենսուս չկա. Հակասություններ՝ 17-ի ներսում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«17 կուսակցությունների դաշինքի ներսում տարբեր բնույթի հակասություններ կան, որոնք, սակայն, զսպվում են դաշինքը պահպանելու նկատառումներով: Դրանցից ամենակարևորը նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքն է:
Դաշինքի անդամ որոշ կուսակցությունների ղեկավարներ համարում են, որ Հայաստանի ձախողման մեղավորների թվում է նաև նախագահ Սարգսյանը, և Փաշինյանի հրաժարականը պահանջելով՝ պետք է պահանջել նաև նրա հեռացումը: Սակայն հիմնական մասը համոզված է, որ այս պահին գլխավոր թիրախը Փաշինյանն է, և պետք է համագործակցել նրա հրաժարականը պահանջող այլ ուժերի ու անհատների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: