40-50 հազար դրամ՝ «Նիկոլ, դավաճան» գոռալու համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
« «Ժամանակ»-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Վարդուհի Հովակիմյանը, պատմեց, որ նախօրեին իր ամուսինը և հարևանուհին Եռաբլուրում իրավիճակի են ականատես եղել, երբ մի կին հերթով մոտեցել է Եռաբլուր այցելող ծնողներին, մայրերին և առաջարկել գումարի դիմաց միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։
«Մենք շատ հաճախ չենք գնում Եռաբլուր, ամուսինս է շուտ-շուտ գնում։ Բայց այդ օրը գնացել էինք ու տեսանք, որ այդ կինը մոտենում և կոնկրետ գումար էր առաջարկում՝ 40-50 հազար դրամ, բայց ասում էր, որ պետք է ակցիաների ժամանակ դրոշ պահել ու գոռալ՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան, պահանջել Նիկոլի հրաժարականը։ Եռաբլուրից գնալիս երթուղայինի մեջ էլ մի ծնող պատմեց, որ 17 թաղամասում են գումար բաժանում»,- պատմեց քաղաքացին՝ հավելելով, որ Եռաբլուրում իրենց հանդիպած կինը հրապարակավ ու բավական կոպիտ ձևով մերժել է կնոջ առաջարկը՝ ասելով, որ ինքը իր վիշտը չի վաճառում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: