Թուրքիայի զինուժը Սիրիայում համալրվում է. 30 ռազմական մեքենայից բաղկացած շարասյուն է հատել երկրի սահմանը. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստներն արձանագրել են թուրքական զինուժի նոր շարասյան մուտքը Սիրիայի տարածք:
Ինչպես հաղորդում է կենտրոնի կայքը, ռազմական և տեխնիկական իրեր տեղափոխող 30 մեքենաներից բաղկացած շարասյունը երկրի սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով: Շարասյունն ուղևորվել է դեպի Իդլիբ նահանգի Ջաբալ ալ-Զավիյա քաղաքում տեղակայված թուրքական դիտակետեր:
Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ուղարկել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջան: 2018 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո Իդլիբի ապա-էսկալացիոն գոտում հայտնված թուրք զինվորների թիվը հասել է 7640-ի: