Եվրամիությունը սահմանել է պատժամիջոցների երրորդ փաթեթն ընդդեմ Բելառուսի
Եվրամիությունը սահմանել է պատժամիջոցների երրորդ փաթեթը Բելառուսի նկատմամբ, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:
Ավելի վաղ Եվրամիությունը երկու անգամ հրապարակել եր Բելառուսի դեմ պատժամիջոցների փաթեթներ՝ հոկտեմբերի 2-ին եւ նոյեմբերի 6-ին: Ընդհանուր առմամբ դրանցում ներառված է 55 ազգանուն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներառվել է երկրորդ փաթեթի «սեւ ցուցակում»:
Նոր սահմանափակումները վերաբերում են Բելառուսում յոթ իրավաբանական անձի, մասնավորապես, «140 վերանորոգման գործարան» (ռազմարդյունաբերական համալիր Բորիսովում, որը զբաղվում է զրահատեխնիկայով), «Ագաթ էլեկտրամեխանիկական գործարան», «Բելտեխէքսպորտ» (զենքի մատակարարում արտահանման նպատակով) եւ այլն:
Բելառուսը սահմանել է հայելային պատժամիջոցներ ընդդեմ Եվրամիության: Դրանցից են «Բելառուս-ԵՄ» համակարգող խմբի գործունեության դադարեցում եւ «Արեւելյան գործընկերությունում» երկրի մասնակցության մակարդակի իջեցում: