Կոչ եմ անում ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի. գյուղապետի կոչը (Տեսանյութ)
Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը երեկ ուշ գիշեր տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: «90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար:
Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասել է նա: Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին: