Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի պատմության երրորդ լավագույն ռմբարկու
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նվաճման հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղում:
«Վոլֆսբուրգի» հետ խաղում 32-ամյա Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ և Բունդեսլիգայում խփեց իր 250-րդ գոլը՝ դառնալով մրցաշարի պատմության երրորդ լավագույն ռմբարկու:
Բունդեսլիգայի պատմության լավագույն ռմբարկուն Գերդ Մյուլերն է՝ 365 գոլով: Երկրորդ տեղում Կլաուս Ֆիշերն է, որը խփել է 268 գոլ:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիան» այժմ 27 միավորով երկրորդ տեղում է: